27 Մայ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ ժողովուրդը միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել դժվարություններն ու փորձությունները. Վեհափառ Հայրապետ

Հայ ժողովուրդը միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել դժվարություններն ու փորձությունները. Վեհափառ Հայրապետ

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։

Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր է նկատել աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչն առ հայրենին և հոգևոր-ազգային արժեքները հավատարմության լավագույն դրսևորումն է: Այս գործում Նորին Սրբությունը կարևորել է նաև սփյուռքում իրենց ծառայությունը մատուցող հոգևոր սպասավորների դերը:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները:

Վերջում Հայոց Հովվապետը պատգամել է ուխտավոր հայորդիներին հավատարիմ մնալ ազգային ինքնությանը, ամրապնդել իրենց սրտերում սերն ու նվիրումը հայրենիքի և Հայոց Եկեղեցու նկատմամբ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026