05 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ․ հայտարարություն

Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ․ հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հոգևորականների ձերբակալություններին․

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է պետական մարմինների այսօրվա հերթական գործողությունները՝ ուղղված եկեղեցականների նկատմամբ։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը խուզարկվել է, իսկ նա տարվել է քննչական մարմին։

Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ։

Պահանջում ենք, որ իրավապահ մարմինները բարեխղճորեն կատարեն իրենց ծառայությունը՝ ոչ թե ծառայելով քաղաքական կամ անձնական պատվերներին, այլ օրենքին, խղճին և հանրային պատասխանատվությանը։ Թող յուրաքանչյուր քննիչ, ոստիկան և պաշտոնյա հիշի․ նրանց գործը պաշտպանելն է արդարությունը, ոչ թե մեկ անհավասարակշիռ անձի կամ խմբակի ձեռքում բռնության գործիք դառնալը»,- ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026