07 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավտոբուսի վթարի հետևանքով 27 ուսանող դուրս է գրվել, 3-ը ստանում են բուժօգնություն

Ավտոբուսի վթարի հետևանքով 27 ուսանող դուրս է գրվել, 3-ը ստանում են բուժօգնություն

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 27 ուսանող դուրս է գրվել հիվանդանոցից․ հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Բուժօգնության դիմած 30 տուժածներից 3-ը շարունակում են ստանալ բուժօգնություն․ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին Վալերի Բրյուսովի պետական համալսարանի ուսանողների խումբը վթարի էր ենթարկվել Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ