03 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրեթե պատրաստ է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը

Գրեթե պատրաստ է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը գտնվում է պատրաստվածության բարձր մակարդակում:

Ասել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։

«Այս պահին կարելի է ասել, որ ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը պատրաստվածության բարձր մակարդակում է, բոլոր կողմերը տրամադրված են ավարտին հասցնել բանակցային գործընթացը», – ասել է նա։

Բիրիչևսկին նշել է, որ նման համաձայնագրերի վրա աշխատանքը պահանջում է համալիր և մանրակրկիտ մոտեցում, քանի որ շոշափում է միանգամից վեց երկրի առևտրատնտեսական շահերը, այդ թվում` եվրասիական հնգյակի:

Հիշեցնենք` դեկտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի գործընթացը բավականին առաջ է գնացել։