
Մարկո Ռուբիոն ու Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրն ու այլ փաստաթղթեր
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ այցի ընթացքում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև նախաստորագրվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
Ստորագրվեց նաև Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։
«Քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,-ասաց Արարատ Միրզոյանը։
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները», -իր ելույթում նշեց Մարկո Ռուբիոն։

