26 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության Խորհուրդը որոշում է կայացրել երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ սահմանված անհատական պատժամիջոցները․ ասված է Խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ:

Սահմանափակումները երկարաձգվել են մինչև 2027 թվականի մայիսը:

«Այսօր Խորհուրդը որոշեց մեկ տարով երկարաձգել պատժամիջոցները՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների լուրջ խախտումների, քաղաքացիական հասարակության ճնշման և ժողովրդավարական ազատությունների սահմանափակման դեմ»,- նշված է փաստաթղթում:

Այս պահին պատժամիջոցների ցուցակում ներառված են 72 ֆիզիկական անձինք և մեկ կազմակերպություն: 

Պատժամիջոցների ենթարկված անհատներն ու կազմակերպությունների ակտիվների կմնան սառեցված։ Նրանց արգելվում է ճանապարհորդել և մուտք գործել ԵՄ տարածք։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026