19 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՍԴ ներկայացված մեր դիմումը բաղկացած է 84 էջից, այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն․ Արամ Վարդևանյան

ՍԴ ներկայացված մեր դիմումը բաղկացած է 84 էջից, այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն․ Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարան ներկայացված մեր դիմումը բաղկացած է 84 էջից, կից ներկայացվող տվյալների ընդհանուր հանրագումարը չասեմ, բավականին ծավալուն դիմում է․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

«Մենք գտնում ենք, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր։ Արդյունքների տեսանկյունից ելակետը վկայակոչում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Սահմանադրական դատարանը, հանդես գալով որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մարմինը, ընտրական վեճերը լուծող բացառիկ մարմին, կարող է կայացնել 3 որոշումներից մեկը, այն է՝ եթե անվավեր է ճանաչում ԿԸՀ որոշումը, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշանակել երկրորդ փուլ կամ մանդատների բաշխման կարգ սահմանել։ Մենք հատկապես ընդգծում ենք երկու տարբերակը՝ կա՛մ երկրորդ փուլ նշանակելը, կա՛մ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելը»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ իշխանությունը պնդում է, որ հենց ընդդիմությունն է կեղծիքների գնացել և ընտրակաշառքով ընտրվել, իրենց դիմումի հիմքում ի՞նչ փաստական հանգամանքներ կան:

«Ինչ վերաբերում է առաջին դիտարկմանը, եկեք այսպես արձագանքենք՝ որևէ մի իրավական փաստ ընտրակաշառքի, առավել ևս՝ ընդդիմադիր ուժերի կողմից ես չեմ տեսնում, առավել ևս կասեմ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վերաբերյալ նման իրավական փաստ, իսկ եթե խոսում ենք քրեաիրավական տիրույթի մասին, այն պետք է լինի ավարտուն դատական ակտ, չկա, և կասեմ նաև, որ հենց Սամվել Կարապետյանն էլ վերջերս կտրուկ արձագանքեց ընտրակաշառքների հարցի վերաբերյալ»,-ասաց նա։

Իսկ վստահո՞ւմ են ՍԴ-ին և պատրա՞ստ են այդ դատարանի որոշումն ընդունել հետագայում․ «Սահմանադրական դատարանի կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունը մենք գտնում ենք, որ անհնարին է, նրանց անունները չեմ բացահայտի այս փուլում, վստահ եմ՝ ձեզնից շատերը դա գիտեն»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026