19 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր իրենց հայտնել են սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշների մասին։

Դեսպանատունը ներողություն է հայտնել այն անձանցից, ովքեր անհարմարություններ են կրել, և նշել, որ շահագրգռված է հնարավորինս արագ պարզել այդ ախտանիշների պատճառները։ Այդ նպատակով արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։

Դեսպանատունը նաև խնդրել է բոլոր այն անձանց, ովքեր ևս նման ախտանիշներ են ունեցել, կապ հաստատել իրենց հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026