
ՔՊ նախկին պատգամավորն ընտրվեց ՍԴ նախագահ
ՔՊ նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ։
ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել են ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի և ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունները:
Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարանի դատավոր էր ընտրվել 2026 թվականի մարտի 25-ին (տեղափոխվելով Ազգային ժողովից, որտեղ ղեկավարում էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը)։
2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել էր ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը:


