
Ցեղասպանության թանգարանը կվերանորոգեն․ ի՞նչ փուլում են Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքները
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Հունիսի 25-ից մեկնարկել էր Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը․ ABC Media-ի հետ զրույցում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տեղեկատվական բաժնից հայտնեցին, որ շուտով կմեկնարկեն նաև թանգարանի տանիքի վերանորոգման աշխատանքներ։ Թե երբ կավարտվեն, չնշեցին։
Հիշեցնենք, որ առաջին երեք մույթերի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռ 2025-ի հունիսից։
Շինարարական աշխատանքները իրականացնում է «Բիդեք» ՍՊԸ-ը։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականանում է «Սեյսմշին» ՍՊԸ-ը, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն։
Հիշեցնենք նաև, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են արդեն մոտ 2 տարի։ Պետբյուջեից հատկացվել է ավելի քան 725 մլն դրամ։


