26 Սեպ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Բիշկեքում տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպում, այն տևել է մոտ մեկ ժամ։

Հանդիպման մեծ մասն անցել է փակ դռների հետևում։ Բաց հատվածում քննարկվել է Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու մտադրությունը։

Հանդիպման ընթացքում Փաշինյանն ասել է, որ Հայաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարից։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ուսումնասիրել է իրավական բազան և ԵՄ-ի անդամակցության մտադրության մասին օրենքի ընդունմամբ ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԵԱՏՄ-ի նկատմամբ որևէ խախտում չի հայտնաբերել։

«Ռուսաստանը միշտ հանդես է գալիս Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների հիմնարար շահերին», – ասել է Պուտինը։

Հանդիպման ավարտից հետո Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է հանդիպման մասին․ «Շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ