Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են. Փաշինյանի` բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցի գլխավոր թեզերը
✅Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված, վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա:
✅Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են:
✅Մեր տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք և նույնն ակնկալում ենք նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներից, առավել ևս, որ դրա վերաբերյալ կա ստորագրված, ընդունված փաստաթուղթ:
✅Քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
✅Եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա:
✅Ես հավատում եմ Աստծուն և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին:
✅Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում մասնավորապես:
✅Անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, ԵՄ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի, Հնդկաստանի և էլի բազմաթիվ երկրների հետ:
✅Մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում:
✅Մենք այսօր առնվազն դե յուրե ՀԱՊԿ անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ, ավելի ճիշտ, Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով:
✅Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, և դա իրողություն է:
✅ՀՀ-ն Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսել է 2022թ.-ի դեկտեմբերին, և այդ որոշումը կախված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ:
✅2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն:
✅Եթե ես Վրաստանին և Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել եմ ԵՄ անդամության թեկնածու դառնալու առիթով, ակնհայտ է, որ ես դա համարում եմ դրական իրադարձություն։
✅ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:
✅Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ, և ես հույս ունեմ, որ մեր տարածաշրջանի մյուս երկրները նույնպես այդպես կվարվեն: