Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար շրջանի թիվ 3 ուղղիչ գաղութում, ուրբաթ հայտնել է Դաշնային պատժիչ ծառայության շրջանային վարչությունը։
«Այս տարվա փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկից բուժաշխատողներ և շտապօգնության խումբ է հրավիրվել»,– ասվում է հաղորդագրությունում։
«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։