20 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զվարթնոցում» զուռնա-դհոլով դիմավորեցին ԵԱ-ից վերադարձած չեմպիոն ծանրամարտիկներին

«Զվարթնոցում» զուռնա-դհոլով դիմավորեցին ԵԱ-ից վերադարձած չեմպիոն ծանրամարտիկներին

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր զուռնա-դհոլով, երգ ու պարով դիմավորել են մեր չեմպիոն ծանրամարտիկներին։ Նրանք վերադառնում էին Բուլղարիայից, որտեղ անցկացվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։

Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը փետրվարի 20–ին պոկում վարժությունում գլխավերևում պահեց 200 և 205 կգ: Նա ոսկե մեդալ նվաճեց այս ձևում:  Հրում վարժությունում նա բարձրացրեց 250 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը։

Դրանից առաջ` փետրվարի 18–ին, Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը մեր հավաքականին բերեցին 3 ոսկե և 3 արծաթե մեդալ։ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը` փոխչեմպիոն։ Իսկ արդեն փետրվարի 19–ին Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Գարիկ Կարապետյանը՝ 394 կդ արդյունքով` բրոնզե մեդալակիր։

Հայաստանի կանանց հավաքականի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ 55 կգ քաշային Ալեքսանդրա Կարապետյանը և ԵԱ-ի երկրորդ անընդմեջ բրոնզե մեդալը նվաճեց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Թիմային հաշվարկում Հայաստանի կանանց ընտրանին 8-րդն է:

Հավելենք, որ ծանրամարտի Եվրոպայի 2024թ․ առաջնությունում Հայաստանը խոշոր և փոքր մեդալների քանակով թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը (26 մեդալ, որոնցից 11- ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզ)։