26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել

ՔՊ Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել

Գյուլբենկյան 30/3 շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել. այս մասին ABC media-ին տեղեկացրեց ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

 

«ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

 

Նշենք, որ այս հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաբկիրի գրասենյակը։

 

ՆԳՆ֊ից հայտնեցին, որ քննչական գործողություններ է իրականացնում Քննչական կոմիտեն: