26 Հլս
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Fly Arna ավիաընկերության գործունեությունը կասեցվել է

Fly Arna ավիաընկերության գործունեությունը կասեցվել է

Հայաստանի օրենսդրության ու կարգերին համապատասխան կասեցվել է «Fly Arna» ավիաընկերության գործունեությունը․ ԱԺ նիստին ասել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

 

«Եթե ավիաընկերությունը չունի օդանավ, գործունեությունը կասեցվում է։ Եթե 6 ամվսա ընթացքում օդանավը չներգրավի, գործունեությունը կդադարեցվի»,- ասել է Սիմոնյանը։

 

Ըստ փոխնախարարի՝ խնդիրը ֆինանսական է։

 

«Fly Arna» ավիաընկերությունը հայտարարել է՝ թռիչքները դադարեցված են ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։

 

Հիշեցնենք՝ ավիաընկերությունը ստեղծվել է 2021 թվականի հուլիսին էմիրաթական Air Arabia ավիաընկերության և նորաստեղծ Հայաստանի Պետական Հետաքրքրություններ Ֆոնդի (ANIF) միջև կնքված համատեղ ձեռնարկության համաձայնագրի արդյունքում։ Ավիաընկերության 51%-ը պատկանում է ANIF-ին, իսկ մնացած 49%-ը՝ Air Arabia-ին։ Ավիաընկերությունը 2022 թվականի մայիսին ստացել է հավաստագիր իրականացնել թռիչքներ։