ABCMEDIA
Հայտնի է ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Հայտնի է ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները։

«Արեգ Արմենի Քերոբյան,

Սլավիկ Վարդանի Վարդանյան,

Դավիթ Համբարձումի Հակոբյան,

Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով կա 4 զոհ և 20 վիրավոր։