27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախահայերը պետք է վերադառնան․ Մարիա Զախարովա

Արցախահայերը պետք է վերադառնան․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը մշտապես ողջունում ու աջակցում է Ադրբեջանի առաջ քաշած վերաինտեգրման ծրագրին, արցախահայերը պետք է վերադառնան․ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Արցախից տեղահանված հայերի վերադարձի մասին։

Խոսելով, այն ադրբեջանցիների ու հայերի մասին, ովքեր 80-ականների վերջին և 90-ականների սկզբին լքել են Հայաստանն ու Ադրբեջանը, Զախարովան ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանք կատարել։ 

«Պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում լինի, կողմերը պիտի ունենան փոխադարձ վստահություն, վերականգնել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնությունները՝ ապաշրջափակելով տրանսպորտային ենթակառուցվածքներն ու իրականացնելով սահամանազատման և սահմանագծման աշխատանքներ»,- ասել է Զախարովան։