27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տավուշի 4 գյուղերի հատվածում զինուժը հետ կքաշվի, կփոխարինեն սահմանապահները. ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

Տավուշի 4 գյուղերի հատվածում զինուժը հետ կքաշվի, կփոխարինեն սահմանապահները. ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

  • Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Տավուշի չորս գյուղերի միջեւ ԽՍՀՄ ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա:
  • Համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները:
  • Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:
  • Հանձնաժողովները արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն:
  • Հանձնաժողովները պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմանի ո՞ր հատվածներն են վերարտադրվելու) եւ այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաեւ անկլավ/էքսկլավների հարցին:
  • Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը։
  • Չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ քաշելու եւ տեղը սահմանապահ զորքերին զիջելու գործընթացը տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների:
  • Ոսկեպարի ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվում:
    Այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց եւ Ոսկեպար գյուղերին, բայց նրանց եւ մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման:
  • Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: