ABCMEDIA
Գառնիկ Դանիելյանը չի հոսպիտալացվել, շարունակում է մնալ ցուցարարների կողքին

Գառնիկ Դանիելյանը չի հոսպիտալացվել, շարունակում է մնալ ցուցարարների կողքին

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը Կիրանցում քաշքշուկի հետևանքով վնասվածքներ է ստացել։

Տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատեց նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշելով, որ վնասվածքները լուրջ չեն։

«Գառնիկ Դանիելյանը չի հոսպիտալացվել։ Այս պահին էլ շարունակում է մնալ ակցիայի մասնակիցների կողքին»,- ասել է նա։

Պատգամավորի խոսքով տեղի ունեցածը իշխանության սադրանքի հերթական դրսևորումն է։