ABCMEDIA
Կիրանցում ճանապարհը փակ է, իրավիճակը՝ հանգիստ

Կիրանցում ճանապարհը փակ է, իրավիճակը՝ հանգիստ

Այս պահին Կիրանցը Ոսկեպարին կապող ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ակցիային մասնակիցներն ավելանում են. ABC media-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Մարիամ Այդինյանը։

«Իրավիճակը լարված չէ։ Բնակիչները կրակ են վառել, շուրջը նստած են։ Նրանց թիվն ավելանում է»,- ասել է Այդինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավիճակը Տավուշում լարվել էր. ոստիկաններն ու ԵԿՄ ջոկատի անդամները փորձել էին մեքենան վարել ցուցարարների ուղղությամբ, ինչից հետո իրավիճակը լարվել էր և բախումներ էին գրանցվել։