ABCMEDIA
Նրանք երկիր պահո՞ղ են, թե՞ հանձնող. Բագրատ սրբազանը՝ ակցիայի մասնակիցների և ուժայինների բախման մասին

Նրանք երկիր պահո՞ղ են, թե՞ հանձնող. Բագրատ սրբազանը՝ ակցիայի մասնակիցների և ուժայինների բախման մասին

Երկիր պահելուն կոչված Երկրապահ կամավորական ջոկատի տղաները եկել ու հայրենիք պահողների վրա են հարձակվում, նրանք պահո՞ղն են, թե՞ հանձնողը. ABC media-ի հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Նրանք հրահանգավորված գնացել ու փորձել են ահաբեկել, ծեծել, ջարդել։ Որքան տեղյակ եմ՝ վնասվողներ էլ կան։ Կարևոր շեշտադրում՝ նրանք երկրապահներն են, որոնք կոչված են հայրենիք պահելու, ոչ թե հանձնելու։ Նրանք, այսպես կոչված, քաղաքական միավոր չեն, ապաքաղաքական են, բայց փաստորեն եկել ու խառնվել են հայրենիք պահողներին ծեծելու գործին. հիմա թող որոշենք՝ ովքեր են երկրապահ»,- ասել է Բագրատ Սրբազան։

Տավուշի թեմի առաջնորդն ընդգծել է չնայած հարձակումներին ակցիայի նպատակը չի փոխվելու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավիճակը Տավուշում լարվել էր. ոստիկաններն ու ԵԿՄ ջոկատի անդամները փորձել էին մեքենան վարել ցուցարարների ուղղությամբ, ինչից հետո իրավիճակը լարվել էր և բախումներ էին գրանցվել։