ABCMEDIA
Էրգրից հավաքված պատառիկներն այստեղ, հայկական տեղանունների թուրքացումը՝ էրգրում

Էրգրից հավաքված պատառիկներն այստեղ, հայկական տեղանունների թուրքացումը՝ էրգրում

Ցեղասպանությունից, հայերին Արևմտյան Հայաստանից բռնի տեղահանելուց հետո Թուրքիան սկսեց հայկական տեղանունների թուրքացումը։ Պետական մակարդակով փոխվել է բոլոր գյուղական ու քաղաքային համայնքների տեղանունները։ Մինչ Արևմտյան Հայաստանում տեղանունների թուրքացման գործընթաց էր, Արևելյան Հայաստան գաղթած հայերը խանութ, գյուղ, փողոց, քաղաք էին կոչում կորցրած հայրենիքի անվամբ։

Ի՞նչ խնդիր լուծեց Արևելյան Հայաստանում կորցրած տարածքների անուններով փողոցներ, քաղաքներ կոչելը, վնասե՞ց, օգնե՞ց։ Այդ ընթացքում հաջողեց Թուրքիան՝ հայկական տեղանունները թուրքացնել ու շրջանառության դնել։