Տեսնում ենք Արևմուտքի գերեզմանային լռությունը՝ ՀՀ-ում մասսայական ձերբակալությունների ֆոնին․ Զախարովան՝ ՀՀ-ում բողոքի ակցիաների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում և Վրաստանում բողոքի ակցիաները։
«Մենք միշտ նշում ենք, որ երկրների ներքաղաքական կյանքն ինքնիշխան պետության գործն է։ Այս պարագայում՝ արևմտյան ռեակցիան ապշեցնում է ստաբիլությամբ։ Հերթական երկակի ստանդարտներն են։ ՀՀ-ի կոնտեքստում՝ մենք տեսնում ենք Արևմուտքի գերեզմանային լռությունը՝ մասսայական ձերբակալությունների ֆոնին, որտեղ կիրառվում է նաև կոշտ ուժ։ Կարծես՝ Արևմուտքին անջատել են այս օրակարգից», – նշել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ արևմտյան մամուլը ակտիվորեն լուսաբանում է ցույցերը Վրաստանում։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի բազմահազարանոց ակցիաներին՝ արևմտյան մամուլն,ասես, ձևացնում է, թե այնտեղ ոչինչ չի կատարվում, կամ ներկայացնում են որպես «հայ ժողովրդի կամքը չարտահայտող և դրսից կառավարվող»։