26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկաններին հրահանգ են տվել, որպեսզի վատ վարվեն քաղաքացիների հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Ոստիկաններին հրահանգ են տվել, որպեսզի վատ վարվեն քաղաքացիների հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Ոստիկանները շատ տգեղ և վատ են վարվել և վարվում քաղաքացիների հետ․ այս մասին ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

«Ոստիկաններին հրահանգ են տվել՝ այդպես վարվելու։ Ինչպե՞ս կարող է ոստիկանի մտքով անցել մարդկանց ծեծել։ Բագրատ սրբազանը գնում է իր օրակարգով, իր սկզբունքներին ու իր խառնվածքին համապասխան»,- ասել է Աջապահյանը։

Անդրադառնալով եկեղեցու հարկվելուն՝ Աջապահյանը, նշել է, որ Ազգային ժողովի բուռն քննարկումները ողորմելի են։

«Ազգային ժողովում եկեղեցուն հարկելու վերաբերյալ քննարկումները քմծիծաղ է հարուցում։ Իրենց մանրության և ողորմելիության վրա եմ զարմանում։ Եթե հարկելով պետք է ահաբեկեն եկեղեցուն, ապա իրենք եկեղեցուն չեն ճանաչում, և ցույց են տալիս, որ այդ եկեղեցու անդամ չեն։ Եկեղեցու անդամը չի կարող մտածել իր մորը հարկելու մասին»,- ասել է նա։