27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարարած գետը քշել տարել է Քարկոփի՝ նոր տեղադրված հետիոտնային ժամանակավոր կամուրջը

Վարարած գետը քշել տարել է Քարկոփի՝ նոր տեղադրված հետիոտնային ժամանակավոր կամուրջը

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղից տուժած Քարկոփ գյուղի հետիոտնային ժամանակավոր կամուրջը կրկին փլուզվել է․ այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

Բնակիչները, պատմել են, որ գիշերն անձրևներից վարարած գետը քշել տարել է նոր տեղադրված կամուրջը։ Տեղացիների վկայությամբ, կամուրջը գետից մոտ 1-1․5 մետր բարձր էր, գետն այդքան բարձրացել ու քշել է այն։

Կամրջի վրայով էր անցնում նաև Քարկոփի ջրատարը, որը մայիսի 26-ի ջրհեղեղից հետո էր անցկացվել, այժմ այդ ջրատարն էլ չկա, Քարկոփը դարձյալ ջրազրկված է։ Աշխատանքներ են տարվում ջրագծի վերականգնման ուղղությամբ, մինչ այդ հարևան Ճոճկան գյուղից մոտ կես տոննայանոց ցիստեռնով խմելու ջուր են բերել՝ Քարկոփի բնակիչների համար։