ՀՀ-ում ամերիկյան ռազմաբազաների մասին խոսելը վաղ է . Նարիշկին
Դեռ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում նշել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ՀՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
«Դեռ վաղ է այս մասին խոսել»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետք է սպասել հանրապետությունում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։