
ԿԸՀ նախագահը հայտնել է՝ խորհրդարանում որ ուժը քանի մանդատ կստանա
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. սոցցանցի իր էջում գրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Ըստ Հովակիմյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` կստանա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները՝ համապատասխանաբար 29 և 12 մանդատ։


