22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքն ու Արևելքը դեպի իրենց են քաշում նախկին ԽՍՀՄ պետություններին. The New York Times

Արևմուտքն ու Արևելքը դեպի իրենց են քաշում նախկին ԽՍՀՄ պետություններին. The New York Times

The New York Times պարբերականը վերլուծել է իրավիճակը նախկին ԽՍՀՄ պետություններում: Նշվել է, որ երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, լարվածությունները նախորդել են պատերազմին, որոնք արմատավորված են իշխանության, փողի և այլ հարցերի շուրջ երկարատև ներքին պայքարում, սակայն դրանք ուժգնացել են աշխարհաքաղաքականության պատճառով, երբ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը սկսել են դրդել երկրներին բռնել որևէ մեկի կողմը:

Նախկին ԽՍՀՄ տարածքում «իրավիճակը այժմ ձևավորվում է նրանից, թե ինչպես է ուկրաինական պատերազմը արմատականացրել մրցակցությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև», – կարծում է Ջերարդ Թոալը, ով ուսումնասիրում է Ռուսաստանի հարաբերությունները նախկին խորհրդային պետությունների հետ:

Ինչպես նշվել է, Հայաստանը նույնպես ձեռք է մեկնել Եվրոպային՝ զայրանալով, որ Ռուսաստանը՝ վաղեմի դաշնակիցը, սիրաշահում է իր թշնամուն՝ Ադրբեջանին: «Ընդլայնելով հարաբերություններն Ադրբեջանի՝ հզորացող էներգետիկ տերության հետ, Մոսկվան անցյալ տարի իրենից հեռացրեց ամենամոտ դաշնակիցներից մեկին՝ Հայաստանին, հրամայելով ռուս խաղաղապահներին չմիջամտել, երբ ադրբեջանական զորքերը գրավեցին Լեռնային Ղարաբաղը։ Ավելի ուշ Հայաստանը հայտարարեց, որ դիտարկում է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու և Մոսկվայի գլխավորած անվտանգության պայմանագրից դուրս գալու հարցը», – նշվել է հոդվածում:

Նախկին խորհրդային տարածքների վրա ազդեցության պահպանումը Մոսկվայի նպատակն է եղել 1990-ականների սկզբից, սակայն այն նոր շեշտադրում է ստացել անցյալ տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված «արտաքին քաղաքականության հայեցակարգի» վերանայված տարբերակում: