02 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության»-ը հակադրելով ապացուցում են՝ չեն հասկանում իրական խորքը․ Բագրատ սրբազան

«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության»-ը հակադրելով ապացուցում են՝ չեն հասկանում իրական խորքը․ Բագրատ սրբազան

Հակադրել Հայոց պատմությունը Հայաստանի՝ առանց հասկանալու իրական խորքերը,  առանց հասկանալու, թե ինչու են քո հայրերը այն որպես հայոց պատմություն կոչել, ուղղակիորեն պարապ մարդու գործ է։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գասլատանյանը։

«Ադրբեջանը Չինաստանի հետ համաձայնագիր է կնքում, էս մարդիկ նստել են, Հայոց ու Հայաստանի պատմություն են քննարկում։ Աշխարհում ինչեր են տեղի ունենում՝ հենց Հայաստանի հետ կապված, սրանք ինչերից են խոսում»,- ասել է Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք՝ այսօր հայտարարվեց՝ դպրոցներում այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան՝ «Հայոց պատմություն» առարկայի փոխարեն։

ԿԳՄՍ գործող նախարարի խոսքով՝ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները: