09 Հոտ
2024
11.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ փուլում են «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի լրամշակման աշխատանքները. ԿԳՄՍ-ն պատասխանել է ABC media-ին

Ի՞նչ փուլում են «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի լրամշակման աշխատանքները. ԿԳՄՍ-ն պատասխանել է ABC media-ին

«Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի վերամշակման աշխատանքներն ավարտվել են։ Դասագրքի հեղինակը լրամշակել է դասագրքի էլեկտրոնային տարբերակը, կազմվել է դասագրքի ներդիր, որում ընդգրկված են շտկված վրիպակներն ու կատարված փոփոխությունները։ ABC media-ի հարցմանն ի պատասխան ասել են ԿԳՄՍ նախարարությունից։

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի բովանդակության և կառուցվածքի վերաբերյալ ներկայացված դիտարկումների, առաջարկների և դիտողությունների հիման վրա կազմվել է ամփոփաթերթ, որը հեղինակի կողմից շտկումներ կատարելուց հետո, ըստ նախարարության, ուղարկվել է անկախ փորձագետի կարծիքի։ Անկախ փորձագետի կողմից նախարարությանը տրամադրված մասնագիտական դիտարկումներն ուղարկվել են դասագրքի հեղինակին։ Հեղինակն էլ կատարել է լրամշակումը, այսուհետ ուսուցիչներն ու աշակերտները կկարողանան QR կոդով տեսնել դասագրքի էլեկտրոնային շտկված տարբերակը։