07 Հոտ
2024
13° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կովկասում պետք է հասկանան, որ չեն կարող հույս դնել Արևմուտքի «բարեկամության» վրա. Զախարովա

Կովկասում պետք է հասկանան, որ չեն կարող հույս դնել Արևմուտքի «բարեկամության» վրա. Զախարովա

Հարավային Կովկասում Ռուսաստանի գործընկերները պետք է գիտակցեն, որ Արևմուտքը «ընկեր լինել չգիտի» և միայն ծրագրում է օգտագործել դրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ակնկալում ենք, որ Հարավային Կովկասի գործընկերները հասկանան, թե ինչ կարժենա իրենց՝ Արևմուտքի հետ բարեկամությունը։ Արևմուտքը ընկերություն անել չգիտի, նա միայն օգտագործում է և նրան չի հետաքրքրում գործընկերոջ զգացմունքները»,- ասել է դիվանագետը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է բացառապես որպես ցատկահարթակ՝ Ռուսաստանի դեմ ուղղված տարբեր տեսակի գործողություններ իրականացնելու և այնտեղ գտնվող երկրների ու ժողովուրդների խաղաղ գոյակցության դեմ։