Իսրայելի թիրախը՝ «Հեզբոլլահ»-ի զինծառայողը վիրավորվել է․ ABC media-ի հետ զրույցում ասել է լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանը։
«Մեր ունեցած նախնական տեղեկություններով՝ Բեյրութում պատրաստվում են պատասխան հարվածի։ Մինչդեռ Իսրայելը 4 անգամ հարվածելուց հետո հայտարարել է, թե ավարտեց իր գործուղությունը։ Սակայն նաև նշեց, որ ավարտեց, եթե, իհարկե, Լիբանանը պատասխան հարված չտա։ Մենք նաև տեղեկացանք, որ Իսրայելում բնակիչներին նկուղներ են տեղափոխում։ Երևի վստահ են, որ «Հեզբոլլահը» պատասխանելու է»,- մեզ հետ զրույցում ասաց Թազյանը։
Անդրադառնալով հայ համայնքին՝ Թազյանը նշեց, որ այս պահին բավական անահով վիճակում են։
«Լիբանանի հայ համայնքը սովոր է նման հարձակումներին և չի վախենում։ Բոլորս լավ ենք՝ հակառակ հարվածներին։ Հետագա զարգացումների համար ենք անհանգիստ»,- եզրափակեց Թազյանը։