Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ ABCmedia-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։