17 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանիեյի սպանությունը ոչ մի կերպ չի կարող անտեսվել. Շոյգու

Հանիեյի սպանությունը ոչ մի կերպ չի կարող անտեսվել. Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանել է Թեհրանում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանության հետ կապված միջադեպը։ Նա հայտարարել է, որ այդ հարցը ոչ մի կերպ չի կարող անտեսվել:

Շոյգուն ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնվում է արագ տեմպերով:

Նա հավելել է, որ Իրանի նոր նախագահ և այդ երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մասուդ Փեզշքիյանի հետ հանդիպմանը քննարկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում և Լիբանանում։ Հանդիպմանը քննարկվել են նաև Հյուսիս-Հարավային տրանսպորտային միջանցքի հետ կապված հարցեր։