Ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակողը ձերբակալվել է․ ՆԳՆ խոսնակ
Ոստիկանության Արմավիրի բաժնում մեկ ոստիկան սպանած, մեկի նկատմամբ սպանության փորձ կատարած քաղաքացին ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «Վազ 2107» մեքենայի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի»,- գրել է խոսնակը։
Երեկ երեկոյան էլ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահանյանն էր հայտնել, որ բնակչի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք՝ զինված քաղաքացուն վնասազերծելու ընթացքում զոհվել է Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ Ոստիկաններից մեկն էլ վիրավորվել է։