16 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաշվարկե՞լ եք, թե մարդիկ ճանապարհների փոսերի պատճառով որքան վնաս են կրել․ Հովիկ Աղազարյանը՝ ՏԿԵ նախարարին

Հաշվարկե՞լ եք, թե մարդիկ ճանապարհների փոսերի պատճառով որքան վնաս են կրել․ Հովիկ Աղազարյանը՝ ՏԿԵ նախարարին

Հաշվարկե՞լ եք, թե մարդիկ ճանապարհների փոսերի պատճառով որքան վնաս են կրել, հաշվարկե՞լ եք, թե մարդիկ նաև այդ փոսերի պատճառով որքան ժամանակ են վատնում խցանումների մեջ։ Նման հաշվարկներ ունի՞ ՏԿԵ նախարարությունըայսօր ԱԺ-ում նախարար Դավիթ Խուդաթյանին հարց ուղղեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Փոսերի մասով հաշվարկ, բնականաբար, չունենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր մի շարք փողոցներում շինարարություն է ընթանում՝ օրինակ բերելով Իսակովի պողոտան։

«Բայց Երևանի օրինակով կուզեմ մի կարևոր հարցի անդրադառնալ։ Սա այն բանի հետևանք է, որ քաղաքային իշխանությունները որոշում են առանձին գործել կենտրոնական կառավարությունից, Երևանը դրա օրինակն է։ Խոսքը 1500 կմ ճանապարհի մասին է, որի զգալի մասի վրա հիմնանորոգման աշխատանքներ նախորդ 20-30 տարիներին չեն իրականացվել, և ճանապարհային ցանցը Երևանում հնամաշ է։ Նորից եմ ասում՝ մեծ միջոցներ են այսօր դրվում պատկերը փոխելու ուղղությամբ, և կարճ ժամանակում այդ փոփոխությունը տեսանելի կլինի»,- ասաց նախարարը։

Հովիկ Աղազարյանն առաջարկեց հատուկ սարք գնել, որը 2 ժամ հետո վերացնում է տվյալ փոսերը։ Նախարարն ասաց, որ տարբեր երկրներում է եղել, բայց «ասֆալտի կոմբայն» որպես այդպիսին չի տեսել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026