ՑԱԽԱԼ-ը ցամաքային ներխուժում է սկսել Լիբանանի հետ սահմանի ռնվազն երեք հատվածում:
Իսրայելի բանակի զրահապատ տեխնիկան, հրետանու և ավիացիայի աջակցությամբ, մտել է Լիբանանի սահմանամերձ շրջաններ, իսկ ՑԱԽԱԼ-ի ինժեներները հանում են պատնեշները:
UNIFIL-ի խաղաղապահներն ու Լիբանանի բանակի ուժերը շտապ լքում են իրենց դիրքերը:
Իսրայելը նախատեսում է ստեղծել 20 կիլոմետրանոց բուֆերային գոտի սահմանին:
Լիբանանի բանակը 5 կիլոմետր նահանջել է Իսրայելի սահմանից՝ տանկերից զանգվածային հրետակոծությունից հետո: