15 Հոտ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավոր Արևելքում հակամարտությունները կավարտվեն, երբ ԱՄՆ-ն հեռանա տարածաշրջանից․ Խամենեի

Մերձավոր Արևելքում հակամարտությունները կավարտվեն, երբ ԱՄՆ-ն հեռանա տարածաշրջանից․ Խամենեի

Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունները կավարտվեն, երբ ԱՄՆը և եվրոպական երկրները հեռանան տարածաշրջանից․ այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Եթե նրանք [ԱՄՆը և Եվրոպան] հեռանան տարածաշրջանից, ապա, անկասկած, հակամարտությունները, պատերազմներն ու բախումները լիովին կդադարեն։ Տարածաշրջանի բոլոր երկրներն իրենք կարող են կարգուկանոն հաստատել իրենց տարածքներում և տարածաշրջանում։ Միասին ապրեք խաղաղության, առողջության և բարեկեցության մեջ»,- նրա խոսքերն է մեջբերել Mehr գործակալությունը։