Qatar Airways ավիաընկերությունը Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին անժամկետ չեղարկել է դեպի Հայաստանի բոլոր չվերթները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ տեղեկությունը հաստատել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
Քաղավիացիայի կոմիտեից նաև հայտնել են, որ այլ ավիաընկերությունների կողմից չեղարկումներ դեռևս չեն եղել: