11 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՊՀ-ն ամրոց է Անդրկովկասում Արևմուտքի կործանարար ճանապարհին․ Ժուրավլև

ԱՊՀ-ն ամրոց է Անդրկովկասում Արևմուտքի կործանարար ճանապարհին․ Ժուրավլև

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր հրաժարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը կախյալ առաջնորդ է, ով միայն «աշխատում է արևմտյան օրակարգի վրա»: Նրա կարծիքով՝ Փաշինյանը չի կարող համաձայնել համատեղ բանակցություններին «առանց կուրատորների հետ խորհրդակցելու»։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանը չի ցանկանում, որ Ռուսաստանի դերը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում չափազանց նկատելի դառնա, որովհետև «դա չի համապատասխանում այն խնդիրներին, որոնք դրել էր Արևմուտքը Փաշինյանի առաջ»,- ընդգծել է Ժուրավլևը։

Նա նաև հավելել է, որ արևմտյան երկրները փորձում են վերահսկվող քաոս ստեղծել Անդրկովկասում, որպեսզի հեշտացնեն իրենց շահերը տարածաշրջանում առաջ մղելը։ Նրա կարծիքով՝ այդ ծրագրերին միջամտում է ԱՊՀ-ն։

«Ուստի ԱՊՀ-ն պետք է պահպանվի՝ որպես Արևմուտքի կործանարար ճանապարհին կանգնած ամրոց։ Ռուսաստանին պետք է իր շուրջը պահել ընկերներին ու դաշնակիցներին, և այդ խնդիրը հենց ԱՊՀ-ն է իրականացնում, որքան էլ որ քննադատեն կազմակերպությանը և խոսեն դրա անարժեքության մասին»,- ընդգծել է պատգամավորը։