10 Դեկ
2024
-3.6° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԱԾ-ն աշակերտների աչքի առաջ ներխուժել է դասարան, տապալել ուսուցչին․ ծնողն է ահազանգում

ԱԱԾ-ն աշակերտների աչքի առաջ ներխուժել է դասարան, տապալել ուսուցչին․ ծնողն է ահազանգում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում և աշխատակցի տեղափոխել Քննչական կոմիտե։

Նույն դպրոցի աշակերտներից մեկի ծնողը ֆեյսբուքյան իր էջում տեղի ունեցածի մասին մանրամասներ է հայտնել։

«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի)

ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։

Այդ ամենը երեխաների աչքի առաջ,, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։ Լավ, ո՞՞՞նց։

Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։

Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանե՞իք։

Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկե՞լ»,-գրել է Մարիա Ադուլյան-Անդրյանը։