26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար հեշտացրել է մուտքը ՌԴ

Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար հեշտացրել է մուտքը ՌԴ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարզեցվել է Վրաստանի քաղաքացիների մուտքի և ելքի կարգը։

Նախագահի հոկտեմբերի 10-ի թիվ 873 հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի անվիզա ռեժիմն այժմ կիրառվում է Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ժամանում են «Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու, ավելի քան 90 օր ժամկետով՝ ժամանակավոր մնալու կամ կրթություն ստանալու նպատակով»։
Նախկինում Վրաստանի քաղաքացիների այս կատեգորիաներն իրավունք չունեին մուտք գործել Ռուսաստան կամ դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունից՝ առանց վիզա ստանալու։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, և այժմ քաղաքացիների նշված կատեգորիաները կարող են այցելել Ռուսաստան «իրենց ինքնությունը հաստատող վավեր փաստաթղթերի հիման վրա: