03 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
250 հազար դոլարի գույք ունեինք, առանց տեղեկացնելու քանդեցին. սրճարանի տերը՝ Սարյանի պուրակում ապամոնտաժված շինության մասին․ լուսանկարներ

250 հազար դոլարի գույք ունեինք, առանց տեղեկացնելու քանդեցին. սրճարանի տերը՝ Սարյանի պուրակում ապամոնտաժված շինության մասին․ լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր քանդել են Սարյան պուրակում՝ Զորյան 1/1 հասցեում գտնվող սրճարանը։ Քայլը քաղաքապետարանը հիմնավորում է այն հանգամանքով, որ շինությունն ինքնակամ է կառուցված և գտնվում է համայնքային հողի վրա։

Սրճարանի տնօրեն Նարինե Վարդանյանն ABC media-ի հետ զրույցում պատմել է, որ օբյեկտը գործում է 1996 թվականից։ Նա նշել է՝ 2015 թվականին վարձակալության պայմանագիրն ավարտվել է, սակայն կողմերը պայմանավորվել են այն երկարաձգել: Այդ ժամանակ քաղաքապետարանն առանց տեղեկացնելու վերցրել է պայմանագիրը և համարել այն անվավեր։ Վարդանյանի խոսքով՝ նրանք դիմել են դատարան, և դատարանը գտել է, որ կոնկրետ խախտումներ են եղել, ինչի արդյունքում պայմանագիրը երկարացվել է։

Վարդանյանի խոսքով՝ նոր իշխանությունների՝ 2021-ին պայմանագիրը չերկարացնելու որոշումից հետո սկսվել է նոր դատական գործընթաց։ Պայմանագիրը դեռևս գրանցված է կադաստրում և իրավական ուժը կորցրած չէ։

«Երեկ երեկոյան քաղաքապետարանը որոշում կայացրեց, և այսօր առանց տեղեկացնելու եկան ու քանդեցին։ Մեզ զանգահարել են տարածքում գտնվող ծաղկի խանութից և ասել, որ այսպիսի բաներ են կատարվում։ Մենք մոտ 250,000 դոլարի գույք ունեինք։ Դիմելու ենք դատարան, վարչապետին, եթե պետք լինի՝ մինչև Եվրոպական դատարան։ Սենց հեշտ չի մարդկանց տեռորի ենթարկել», – նշում է Վարդանյանը։

Դեպքի վայրում Նարինե Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան օգնություն ցուցաբերելու համար կանչվել է շտապ օգնություն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026