ABCMEDIA
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը դեպի Արցախ և աջակցություն է հայտնել ԿԽՄԿ-ին

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը դեպի Արցախ և աջակցություն է հայտնել ԿԽՄԿ-ին

Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքով
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեքենաների տեղաշարժն արգելափակելու Ադրբեջանի
որոշման առնչությամբ։

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում
գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Լաչինի միջանցքի
երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության
համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների
պարտականությունն է ապահովել, որ ԿԽՄԿ-ն շարունակի իր գործունեությունը և կանխի հնարավոր
հումանիտար ճգնաժամը»,-ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ն վերահաստատել է է իր կոչն Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց
և ապրանքների անսահմանափակ տեղաշարժը Լաչինի միջանցքով։