04 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստեփանակերտում ոչնչացրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը

Ստեփանակերտում ոչնչացրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգում է, որ օկուպացված Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը։

«Ստեփանակերտի հուշահամալիր տարածքում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը՝ կառուցված 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, ոչնչացվել է Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից, և սա՝ Երևանում մեկնարկած համաժողովին զուգահեռ», – ասել է նա։

Օմբուդսմենի խոսքով՝ տեղի ունեցածի մասին վկայող արբանյակային լուսանկարները հրապարակվել են մի քանի ժամ առաջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026