
Հայաստանը գրեթե ամբողջությամբ կարող է զրկվել ելակի արտահանումից, եթե կորցնի ռուսական շուկան
Հայաստանը գրեթե ամբողջությամբ կարող է զրկվել ելակի արտահանումից, եթե կորցնի ռուսական շուկայից․ գրում է «РИА Новости»-ն։
Հրապարակված և հասանելի տվյլաներով՝ նախորդ տարվա 11 ամիսներին Հայաստանը արտահանել է շուրջ 12․51 մլն դոլարի ելակ, որից 12․14 մլն դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին։ Այսինքն՝ արտահանման մոտ 97 տոկոսը ուղղվել է ռուսական շուկա։
Ըստ հաշվարկների՝ 2025 թվականին Հայաստանը Ռուսաստանին մատակարարել է մոտ 13․25 մլն դոլարի ելակ՝ ընդհանուր 13․65 մլն դոլարի արտահանման պայմաններում։
Միաժամանակ նշվում է, որ փոքր ծավալներով հայկական ելակ են գնել նաև ԱՄԷ-ն, Քաթարը և Ղազախստանը, սակայն այդ շուկաները ընդհանուր արտահանման ցուցանիշների վրա գրեթե ազդեցություն չեն ունենում։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել էր Հայաստանից որոշ պտուղ-բանջարեղենի ներմուծումը՝ պատճառաբանելով մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումները։


