20 Հլս
2024
18.9° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով

Ֆեյսբուքյան էջում ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է, որ փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն:

Նշենք, որ փետրվարի 5-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Երևան քաղաքում` փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ, 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։