26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 16 կետի շուրջ

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 16 կետի շուրջ

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հաստատման հարցով համաձայնության հասնելու շեմին են, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում:

«Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ», – ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սիմոնյանը:

Նա նշել է, թե եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:

«Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»,֊ասել է ԱԺ նախագահը: