Իսրայելական տանկը Լիբանանում գնդակոծել է ՄԱԿ–ի խաղաղապահների դիտորդական աշտարակը
Իսրայելի բանակը կրկին գնդակոծել է Լիբանանում ՄԱԿ–ի խաղաղապահ առաքելության դիրքերը։ Այս մասին հայտնել են առաքելությունից: Նշվում է, որ իսրայելական տանկը գնդակոծել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դիտորդական աշտարակը (UNIFIL) ՝ Քֆար Կիլա քաղաքից ոչ հեռու:
UNIFIL–ի տվյալներով` տանկը աշտարակին վնասներ է հասցրել, ինչպես նաև ոչնչացրել դրա վրա տեղադրված 2 տեսաձայնագրող սարք։ Առաքելությունում կատարվածն անվանել են խաղաղապահների դիրքերի հերթական ուղիղ և, ամենայն հավանականությամբ, միտումնավոր գնդակոծում։